Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խոր... Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներ... Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար ս... Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ...

Հեղափոխությունից դեպի համակարգային կոնֆորմիզմ ընդամենը մեկ քայլ է. Ասվածի վառ ապացույցներն են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն ու հարցի վերաբերյալ կառավարող թիմի թույլ և անկարող դիրքորոշումը

Հեղափոխությունից դեպի համակարգային կոնֆորմիզմ ընդամենը մեկ քայլ է։ Ասվածի վառ ապացույցներն են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն ու հարցի վերաբերյալ կառավարող թիմի թույլ և անկարող դիրքորոշումը: Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու հանրային ակնկալիքները։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև Ամուլսարի հանքի մասին դիրքորոշում հայտնելն ու դրանից հետո։


Հետաքրքրականն այն է, որ վարչապետը՝ հանուն այդ հիմնախնդրի, հսկայական զոհաբերության գնաց՝ խաղասեղանին դնելով իր քաղաքական կապիտալն ու հանրային վստահությունը։ Նույնիսկ բազմաթիվ սխալների առկայությամբ նախկինում նա շարունակում էր պահպանել հեղափոխական խորհրդանիշի իր կարգավիճակը, ինչը նրան որոշակի անձեռնմխելիության կարգավիճակ էր շնորհում։ Իսկ հիմա կարգավիճակն այդ մասամբ կարելի է մսխված համարել, և Փաշինյանն այլևս սովորական կառավարիչ է, որին քաղաքացիները թիրախավորելու են այն նույն տրամաբանությամբ, ինչ նախկիններին։

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։


Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Բանն այն է, որ իրադարձությունների նմանատիպ զարգացումը խաչ քաշեց նաև հանրային համերաշխության գաղափարի վրա, քանի որ վարչապետի վիճահարույց ու կարճաժամկետ դիրքորոշումը երկարաժամկետ կոնֆլիկտի սաղմեր է տեղադրում։ Հեղափոխությունից հետո նա հանրային դաշինք ստեղծելու իրական հնարավորություն էր ստացել, բայց, ցավոք սրտի, դաշինքն այդ ժամանակավոր էր ու անհեռանկար։

Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։ Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորող թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։

Շատերը չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց, որը ամեն պահ կարող է պայթել։ Իսկ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ նախկին ռեժիմի և ռևանշիստների դեմ ուղղված պայքարը այլևս չի ապահովելու այն հանրային կոնսոլիդացիան, որը անցյալում կար։

Իրավիճակն այս հասկանալի կլիներ վարչապետի պաշտոնավարման ավարտի ժամանակ, բայց վարչապետ դառնալուց ընդամենը մեկ տարի անց վարկանիշի ու վստահության մսխումը պարզապես արկածախնդրություն է։ Չէ՞ որ իշխանության այլընտրանքի բացակայության պայմաններում լեգիտիմ կառավարության լեգիտիմության աստիճանական փոշիացումը կարող է վերստին պարարտ հող նախապատրաստել ավտորիտարիզմի տարածման համար։ Այսպիսով վարչապետը թույլ տվեց իր պաշտոնավարման ընթացքի ամենակոպիտ սխալը, ինչի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել։ Եվ հետաքրքիրն այն է, որ որոշումն այդ բացատրվում է պետական հավասարակշիռ շահով և չարյաց փոքրագույնը ընտրելու անհրաժեշտությամբ: Մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Չգիտես ինչու՝ զարգացման տեսանկյունից հապաղած երկրները մշտապես պետք է ընտրություն կատարեն չարի և չարյաց փոքրագույնի միջև։ Սա արդեն ոչ միայն օրինաչափություն է, այլ նաև խիստ անհրաժեշտ նորաձևություն։ Կարծես թե Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները դատապարտված են մշտապես դոփել այս հավերժական շրջապտույտում։

Բայց սա դեռ ամենը չէ․ որպես կանոն՝ գրեթե բոլոր հապաղած հանրույթներում ի հայտ է գալիս համակարգային կոնֆորմիստներ կաստա, որի քաղաքական հայացքը չարից ու չարյաց փոքրագույնից այն կողմ ոչինչ չի տեսնում։ Չհասկանալով, որ առաջարկվող ընտրությունն իրականում թակարդ է, կաստայի ներկայացուցիչները պետական համակարգերը ներքաշում են խոր ճգնաժամի մեջ՝ հռչակվելով որպես ռեֆորմատորներ, ցավոտ ռեֆորմներ իրականացնողներ, պետական մտածողություն դրսևորողներ և այսպես շարունակ։ Ի դեպ՝ ցավոտ ռեֆորմ իրականացնելը ներկայումս շատ նորաձև է, կարծես թե, քաղաքական գործիչները երազում են համանման մեթոդներով հանրույթներին շոկի ենթարկել, իսկ հետո գլուխ գովալ, իբրև թե՝ իրենք ցավոտ որոշումներ են կայացրել։

Իհարկե, չեմ կարող հերքել․ իսկապես երբեմն ցավոտ ռեֆորմներ իրականացնելու, չարի և չարյաց փոքրագույնի միջև ընտրություն իրականացնելու բնական անհրաժեշտություններ են առաջանում։ Բայց չի կարելի բնական անհրաժեշտությունը փոխակերպել մառազմի ու սեփական անկարողության հետևանքով համակարգը ներսից պայթեցնել՝ անունը դնելով ցավոտ ռեֆորմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, առավել հաճախ չարի ու չարյաց փոքրագույնի միջև ընտրություն կատարելու փոխարեն ընդամենը անհրաժեշտ է չարն ու դրա փոքրագույնը մի կողմ շպրտել և տեսնել այն, ինչը թաքնված էր արհեստական պատնեշների հետևում։

Հիմա գրեթե նույն իրավիճակում հայտնվել է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որի առջև խնդիր են դրել ընտրություն կատարել չարի ու չարյաց փոքրագույնի միջև՝ թույլ տա՞լ Ամուլսարի հանքի շահագործումը, թե՞ ոչ։ Խնդիրը վարչապետի ու նրա թիմի քաղաքական հայացքի մեջ է, ի՞նչ պատկեր են նրանք տեսնում՝ ամբողջական խճանկա՞րը, թե՞ դրա առանձին ու փոքրիկ հատվածները։

Եթե հայացքը հատվածային է, ապա Ամուլսարն անշուշտ շահագործվելու է՝ կանաչ լույս վառելով հանքերի էլ ավելի բազմացման համար։ Իսկ եթե վարչապետը տեսնում է ամբողջ խճանկարը, ապա նա առնվազն պետք է արձանագրի հետևյալը․ հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունեցող ոլորտ է, և կառավարությունը չի կարող շարժվել Հայաստանը մեծ հանքի վերածելու ճանապարհով։ Այլ խոսքով՝ թույլ չտալ, որ տնտեսությունը շարունակի կառչած մնալ հանքարդյունաբերությունից, քանի որ Հայաստանը հանքային ասեղի վրա նստելու ռեսուրսներ չունի։

Իրականում ցավոտ ռեֆորմը հենց սա է, այլ ոչ թե ինչ-որ հանքի շահագործման թույլտվություն տալը։ Հայաստանը չպետք է գլորվի երրորդ աշխարհի այն հետամնաց երկրների շարքը, որոնց գործունեության միակ կերպը բութ գործիքի կարգավիճակով հումք արտահանելն ու հումք ներկրելն է։

Սա առաջին հերթին ինքնիշխանության հարց է։ Մի՞թե սա ցավոտ փոփոխություն չէ։ Հանքարդյունաբերության տեսակարար կշռի աստիճանական նվազեցումը հանգեցնելու է լրջագույն փոփոխությունների, փոխվելու է տնտեսության ողջ բովանդակությունը, իսկ սա էլ իր հերթին պատճառ է դառնալու ծանր տեղաշարժերի ու անհանգիստ շարժումների։

Ասվածի համատեքստում պետք է ինքներս մեզ հարց տանք, արդյոք պատրա՞ստ ենք այս լրջագույն մարտահրավերին, թե գործ ունենք անկարող և պարզունակ հանրույթի հետ, որն ի զորու չէ ինքն իր առջև մարտահրավեր դնել ու պատասխանել դրան։ Սա է իրական ընտրությունը, այլ ոչ թե չարի ու դրա փոքրագույնի մասին առասպելը, որի միջոցով անընդհատ վախեցնում ենք ժողովրդին։ Ցավոք սրտի, կառավարությունը չի հասկանում կամ էլ չի փորձում հասկանալ այս ամենի էությունը՝ ինքն իրեն սահմանափակելով չարի ու չարյաց փոքրագույնի սահմաններում: Իհարկե, ինչպես հասկանալն ու չհասկանալը նրանց խնդիրն է, բայց և՛ հասկանալու, և՛ չհասկանալու պարագայում Փաշինյանն ու իր թիմը պարտավոր են պատասխան տալ, այլ ոչ թե հին սովորության համաձայն՝ խուսափել պատասխանատվությունից:

Սկզբնաղբյուրը՝ 1in.am

դիտվել է 238 անգամ
ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խոր... Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներ... Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար ս... Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan