Բանկը սխալմամբ ամուսիններին 120 000 դոլար է փոխանցել․ դրանից հետո զույգին ձերբակալել են՝ մեղադրելով կողոպուտի մեջ
Ռոբերտ եւ Տիֆանի Ուիլյամս ամուսինները 120 000 դոլարի չափով անսպասելի դեպոզիտ են ստացել։ Դա տեղի է ունեցել BB & T բանկի գանձապահի սխալի պատճառով, որը պատահաբար է նրանց գումարը փոխանցել, հայտնում է CBS News-ը։
Փոխանակ բանկում պարզելու, թե որտեղից է գումարը, ամուսինները շտապել են ծախսել այն։ Նրանք հասցրել են ամենագնաց, ավտոֆուրգոն եւ սպորտային ավտոմեքենա գնել։
Նրանք 15 000 դոլար էլ ծախսել են ընկերներին օգնելու համար։
Բանկը մեկ ամիս անց հայտնաբերել է սխալը, սակայն մինչ այդ Ուիլյամսները ծախսել են գումարի մեծ մասը։ Դրանից հետո զույգին ձերբակալել են՝ մեղադրելով կողոպուտի մեջ։