Ռաուլ Խաջիմբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում
Աբխազիայի նախագահական ընտրություններում ավելի քան 47 տոկոս ձայնով հաղթել է Ռաուլ Խաջիմբան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լուրը հաստատել է Աբխազիայի ԿԸՀ-ն:
«Ռաուլ Խաջիմբան հավաքել է 47.39 տոկոս ձայն և ընտրվել նախագահ: Ալխաս Կվիցինիան հավաքել է 46.17 տոկոս ձայն»,- հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:
Քվեարկությանը մասնակցել է 83 հազար 963 մարդ, ինչը կազմում է ընտրելու հնարավորություն ունեցողների 65.99 տոկոսը:
Ճշտված տվյալներով՝ բոլորի դեմ քվեարկել է 3 հազար 155 քաղաքացի, սակայն այդ թիվը ոչ մի կերպ չի անդրադարձել քվեարկության արդյունքների վրա:
Գոգիան նաև հավելել է, որ այն մարդիկ, ովքեր դժգոհ են արդյունքներից, դրանց պաշտոնական հրապարակումից երեք օրվա ընթացքում կարող են բողոքարկել Աբխազիայի Գերագույն դատարան: