Մանրամասներ «Կռունկ» արագ սննդի կետի միջադեպից (Տեսանյութ)
Հայհոյանքներ, հրմշտոց ու վեճ Գյումրու «Կռունկ» արագ սննդի սպասարկման կետում: Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժել ու անհասկանալի պատճառներով սկսել բղավել եւ աշխատակիցներից մեկին դուրս հրավիրել:
Վերջինս հրաժարվել է, խնդրել թույլ տալ հագուտը փոխել, ոստիկաններն էլ փորձել են դուրս բերել ուժի կիրառմամբ: Կատարվածը փաստում են նաեւ խանութի աշխատակիցները: