ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ
Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ:
ՊՆ-ից հայտնում են, որ ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով:
Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված: