Սոբչակը հղի չէ
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մեկնաբանել է երկրորդ հղիության մասին տեղեկությունները։ Նա հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե ինքը երեխայի է սպասում Կոնստանտին Բոգոմոլովից։
Նրա խոսքով՝ ռեժիսորի հետ ամուսնության տեղեկատվությունը մամուլում հայտնվել է նույն պատճառով, ինչ լուրերն իր հղիության մասին։ Այդ ամենն արվում է հանուն գովազդի, որին նա չի ցանկանում առնչություն ունենալ։
«Նախ անձնական հրավերի արտահոսք, հիմա արդեն՝ հղիություն... Չեմ ցանկանում աջակցել այս էժանագին հայփին, այդ պատճառով պարզ կասեմ՝ դա ճիշտ չէ»,- հայտնել է Սոբչակը։
Հիշեցնենք՝ Քսենիայի հղիության մասին ենթադրությունները շատացել էին ոճի փոփոխության պատճառով։ Հեռուստահաղորդավարուհին վերջին շրջանում հանրությանը սկսել էր ներկայանալ լայն, որովայնի հատվածը թաքցնող հագուստով։ Իհարկե, կասկածներ կային, որ Քսենիան երեխայի է սպասում Բոգոմոլովից, քանի որ սիրահարները մոտակա ժամանակահատվածում կամուսնանան։ Ըստ որոշ տվյալների՝ հարսանեկան արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։ Իսկ շատ երկրպագուներ վստահ են, որ Քսենիան եւ Կոսնստանտինը դուստր կունենան։