Աբխազիայի նախագահ Խաջիմբան հաղթում է ընտրությունների երկրորդ փուլում
Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին։
Աբխազիայի ԿԸՀ նախագահը հաստատել է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի առավելությունը ընտրությունների երկրորդ փուլում։ ԿԸՀ նախագահի խոսքերով՝ Խաջիմբան ավելի քան 1000 ձայնի առավելություն ունի։ Խաջիմբան հավաքել է ձայների 47,38%-ը, իսկ Ալխաս Կվիցինիան՝ 46,19%:
Ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվինցինիան հայտարարել է, որ վիճարկելու է երկրորդ փուլի քվեարկության արդյունքները։ Այս մասին նա հաղորդել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք կասկածներ ունենք, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը։ Այդ պատճառով էլ մենք դա վիճարկելու ենք»,– ասել է Կվինցինիան։