Հոգեկան խնդիրներ ունեցող կինը «ականապատել» է Սլովակիայի նախագահի տունը
Սլովակիայի ոստիկանությունը կիրակի օրը, սեպտեմբերի 8-ին, հաղորդագրություն է ստացել, որ երկրի նախագահ Զուզանա Չապուտովայի տան մոտ պայթուցիկ է տեղադրված։
Իրավապահները բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո պարզել են, որ սպառնալիքը կեղծ է։
Ավելի ուշ հայտնաբերվել է ռումբի մասին հաղորդած կինը։ Նա հոգեբուժական հիվանդանոցի հիվանդներից է եղել։