Անկարգ երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են անքնության խնդիրներ ունենում
Երեխաները, որոնք իրենց վատ են պահել 5-10 տարեկանում, ավելի հաճախ են հետագայում անքնության խնդիրներ ունենում։
Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ անհանգիստ երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում անքնությունից,– հաղորդում է JAMA Network Open կայքը։
Մասնագետները վերլուծել են 16 հազար մարդու տվյալներ պարունակող շտեմարանը։ Հավաքվել են այն մարդկանց տվյալները, ում տարիքը եղել է հինգ տարեկան, 16 և 42 տարեկան։
Անքնությունից հաճախ տառապել են նրանք, որոնք սխալ վարք են ցուցաբերել հինգ կամ տաս տարեկան հասակում։ Նման երեխաները որպես կանոն դյուրագրգիռ են եղել և կռիվներ են հրահրել շրջապատի հետ։