Մեգանն ու Հարրին կրկին խախտել են թագավորական տան կանոնները
38-ամյա Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին կրկին անգամ խախտել են թագավորական օրենքները։ Քմահաճ ընտանիքը հրաժարվել է դայակի ավանդական կոստյումից։
Թագավորական մեկնաբան Օմիդ Սկոբին հայտարարել է, որ երիտասարդ ծնողներն աշխատում են ամեն կերպ արմատավորել սեփական կանոնները։ Այս անգամ նրանք հրաժարվել են 3-ամսեկան Արչիի դայակի համազգեստից։ Սկոբին նշել է, որ արքայազնը դայակին համեմատել է մանկական գրքի հերոսուհու հետ։