Ամերիկացի գիտնականը բացահայտեց «ծույլ» գենը. Ուսումնասիրությունը տևել է 10 տարի
Միսուրիի համալսարանի (ԱՄՆ) գիտնական Ֆրանկ Բոութը բացահայտել է գենը, որը «պատասխանատու է» ծուլության համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Neurobiology գիտական ամսագրում, հայտնում է MedicalXpress-ը:
Բոութը փորձը սկսել է 2009-ին, զուգավորելով 80 արու և էգ առնետների: Այնուհետև նա նրանց տեղավորեց անիվների մեջ վազելու և հետևեց, թե որ առնետներն են երկար վազում, և որոնք են իրենց ավելի քիչ նեղություն տալիս։
10 տարի շարունակ գիտնականը զուգավորում էր ավելի ակտիվ և ավելի ծույլ առանձնյակների՝ գենետիկական կազմի տարբերությունները բացահայտելու համար: Հետազոտությունների ընթացքում Բոութը պարզեց, որ պասիվ առնետների մեջ PKIA գենն ավելի քիչ է:
Ֆրենկ Բոութը նշել է, որ նստակյաց ապրելակերպը 40-ից ավելի քրոնիկ հիվանդությունների պատճառ է: Եվ «ծույլ» գեների ավելի մանրամասն ուսումնասիրությունը կօգնի նման հիվանդությունների կանխարգելմանը: