Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ...

Հաշվեքննիչ պալատը հրապարկել է 2018-ի ՋՕԸ-ների գործունեության տարեկան հաշվետվությունը՝ լեցուն բազում խախտումներով

Հաշվեքննիչ պալատը հրապարկել է 2018-ի ՋՕԸ-ների գործունեության տարեկան հաշվետվությունը՝ լեցուն բազում խախտումներով:


Մասնավորապես, չնայած որ 2013թ. 500.000 եվրոյով գնվել են չափիչ սարքեր, բայց անհասկանալիորեն դրանք անհրաժեշտ հանգույցներում չեն տեղադրվել, և ջրի ծավալների իրական հաշվառում չի կատարվել: Շրջանցելով օրենսդրությունը՝ «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության՝ կամայական վարձավճարներով:

Վերնաշենի պոմպակայանը վարձակալության է տրվել «Գրին էներջի կոնցեռն»-ին՝ ամսական 220000 դրամով, որն էլ գրավադրել է վարկ ստանալու համար: «Հեր-Հեր» ջրամբարը վարձակալության է տրվել ամսական ընդամենը 20000 դրամով: Նույն ջրամբարից երկու ՀԷԿ-երի համար էներգետիկ նպատակով 2017-ին և 2018-ի մինչև հոկտեմբերի 1-ը բաց թողնված 40.5 մլն խմ ջրի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն պետք է ստանար շուրջ 93 մլն դրամ, ստացել է ընդամենը 3 մլն:


Ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ լուրջ ռիսկեր կան հատկապես համակարգի գարնան նախապատրաստական աշխատանքների մասով: 2017-ին և 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացված է շուրջ 460 մլն դրամի ծախս, որից 233 մլն դրամը՝ կանխիկ:

Մինչդեռ, «աշխատանքների իրականացումը փաստաթղթերով հիմնավորված չէ: Գնումների գործընթաց չի իրականացվել: Աշխատանքների արժեքներն էականորեն բարձր են: Հաստիքային աշխատողին վճարվում է ամսական 80000 դրամ, իսկ նմանատիպ աշխատանք կատարողի հետ 27 օրվա համար կնքվում է 917000 դրամի պայմանագիր:

«ԶԻԼ» մակնիշի մեքենաների շուկայական արժեքը կազմում է մոտ 2.5 մլն դրամ, մինչդեռ դրանք 30-40 օրվա համար վարձակալվում են միջինում 1.2 մլն դրամով, «Կամազ»-ները՝ 1.5 մլն դրամով: ՋՕԸ-երի կողմից այսկերպ անհիմն ծախսվել է 1.7 մլրդ դրամ»: Համադրելով որոշ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ծավալը դրանց տեխնիկական ցուցանիշների (արտադրողականության) հետ՝ պարզվել է, որ «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017-ին և 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պակաս է հաշվարկվել մեխանիկական եղանակով ստացված՝ համապատասխանաբար՝ 76.2 մլն դրամի և 78.3 մլն դրամի ջուր:

Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են օրենքով նախատեսված ընթացակարգերի և նորմերի շեղումներով, ինչի արդյունքում նախահաշվային արժեքը ուռճացվել է 1,6 մլրդ դրամով: Նմանատիպ այլ «թերությունները» բազմաթիվ են, բայց բավարարվենք այսքանով՝ ներկայացնելով համակարգի ճանաչված մասնագետի տեսակետները: Նախ. ՀՀ-ում մեխանիկական եղանակով ոռոգվող հողատարածքների ընդհանուր մակերեսը շուրջ 30000 հա է: Շուրջ 95000 հա էլ ոռոգվում է ինքնահոս եղանակով։ «Մեխանիկական ոռոգման տարածքների համար տարեկան միջինում ծախսվում է 142 մլն կՎտ /ժ էլեկտրաէներգիա ու դրա դիմաց վճարվում է շուրջ 6 մլրդ դրամ, որից կառավարությունը ամեն տարի սուբսիդավորում է 5 միլիարդը։ Փաստորեն վերջին 10 տարիներին կառավարությունը մոտ 120 միլիոն դոլարի սուբսիդավորում է իրականացրել, շուրջ 17 միլիոն դոլար էլ պատրաստվում է անիմաստ վճարել 2020-2022 թթ.-ներին: Տարեկան 120 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն ունեցող Մասրիկի արևային էլեկտրակայանի կառուցումը կարժենար 50 միլիոն դոլար։ Եթե ընդունենք, որ այդ կայանը կառավարությունը կարող էր կառուցած լինել հենց ոռոգման ջրի մատակարարմանն անհրաժեշտ 142 մլն կՎտ/ժ պահանջարկը բավարարելու համար, ապա դա կարվեր 50 միլիոն դոլարով, 70 միլիոնն էլ կխնայվեր: Բայց կառավարությունը ազատ 50 միլիոն դոլար չի ունեցել և չունի։ Կամ, եթե 10 տարի առաջ տարեկան 5%-ով պետական պարտք ներգրավվեր, ապա միայն այդ սուբսիդիաների գումարներով վարկը փակած-վերջացրած կլիներ, էլեկտրակայանն ու էժան հոսանքն էլ կմնային ջրային տնտեսությանը:

50 միլիոն էլ կխնայվեր: Երրորդ. ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման արժեքը մեկ հեկտարի համար մոտ 2700 դոլար է։ Եթե պետությունը նշյալ 30000 հեկտարի տերերին ուղղակի նվիրեր այդ համակարգը, դա կկազմեր 81 միլիոն դոլար և 40 միլիոն կխնայվեր, մոտ 65%-ով էլ կկրճատվեր ջրի ծախսը, 35%-ով կբարձրանար բերքատվությունը։ Այս տարբերակներից ցանկացածի կիրառման դեպքում երկու և ավելի անգամ պակաս կվճարեինք մինչև հիմա վճարածից, խնդիրն էլ լուծված կլիներ։ Մինչդեռ վճարել ենք կրկնակի և կանգնած ենք նույն 10 տարի առաջվա դիրքերում։ 2020-2022թթ.․ միջնաժամկետ ծախսային ծրագրով էլ արդեն այս կառավարությունը նախատեսել է 8.4 մլրդ դրամ սուբսիդիա տրամադրել ՋՕԸ-ներին, ինչը, բնականաբար, չի ծածկելու դրանց բյուջետային ճեղքվածքը։

Հետևաբար, ՋՕԸ-ների սնանկացումը զուտ ժամանակի հարց է, եթե չլինեն ռեֆորմներ։ Բայց նույն միջնաժամկետ ծախսերի ծրագրերով ոչ մի նման հեղափոխական ռեֆորմ նախատեսված չէ»։ Հավելենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ այս հարցի առնչությամբ դեռ հունիսին պնդում էր, որ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել: «Բայց այստեղ ունենք համակարգային խնդիր: Ընդհանուր ՋՕԸ-ների համակարգն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում: Ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել: Հհամակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչև սեպտեմբեր»:

Սեպտեմբերն է ու համակարգի վերաբերյալ միակ հարցը, որ քննարկվել է, ԱԺ-ում սեպտեմբերի 2-ին տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկել է «ՋՕԸ-ների և ՋՕԸ-ների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն անդրադառնում է «ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը, ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը»:

Այս փոփոխությամբ, համաձայն հանձնաժողովի «ջրօգտագործողները գործիք կունենան տեղեկություն ունենալու, թե ջրի արդարացի բաշխման ինչ պայման կա, արդյոք իրենք կարող են արդարացի բաշխման համար որոշակի գործիք կիրառել և ջրի դեֆիցիտի պայմաններում ինչ կարող են անել: Մշակվել է մեխանիզմ, որով ջրօգտագործողը կարող է ինֆորմացիա վերցնել ՋՕԸ-ից»:

Փաստացի, համակարգը փլուզվում է: Տարեկան, ինչպես պարզվում է, տասնյակ միլիարդավոր դրամների յուրացումներ ու փոշիացում է տեղի ունենում բոլորովին այլ հարթությունում, բոլորը՝ սկսած վարչապետից, վերջացրած փոխվարչապետով, խոսում են այստեղ հեղափոխական փոփոխությունների իրականացման մասին, իսկ հանձնաժողովը ներկայացնում է երեք տողանոց օրենքի նախագիծ առ այն, որ գյուղացին իրավունք ունի հարցում անելու ՋՕԸ-ին, թե հարևանը քանի անգամ է այգին ոռոգել, ու ՋՕԸ-ն պարտավոր է պատասխանել: Դեռ տարեսկզբին կառավարության մակարդակով այս համակարգի ապագայի առումով քննարկվում էր երկու տարբերակ. ՋՕԸ-ների ընդհանրապես լուծարում, ջրօգտագործման նոր մոդելի ստեղծում կամ էլ ՋՕԸ-ներում հեղափոխական ռեֆորմների իրականացում:

Որովհետև, ինչպես հեղափոխության օրերից սկսած հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը (դա ֆիքսվել է նաև կառավարության ծրագրում), առաջիկայում պետք է համակարգը կարգի բերվի այն աստիճանի, որ չեզոքացվեն կոռուպցիոն բոլոր դրսևորումները, և մյուս կողմից էլ ունենանք այնպիսի ջրամատակարարում, ինչպիսին էներգահամակարգում է. գյուղացին ցանկացած պահի կարողանա բացել պտուտակը և ոռոգում իրականացնել: Եվ ահա, համակարգում տիրող նման իրավիճակում և կառավարության որդեգրած նման ամբիցիոզ ծրագրերի պայմաններում սկսվել է համատարած լռության փուլը, երբ արդեն ոչինչ չեն խոսում այս համակարգի մասին, առավել ևս՝ այդտեղ իրականացվելիք ծրագրերի: Վերջին ամիսների համակարգին միակ անդրադարձը ԱԺ հանձնաժողովի օրենսդրական փոփոխությունն էր, որն էլ հիշեցնում է ժողովրդական հայտնի ասացվածքը. «Ջուրը ջաղացն է տարել, մեր պառլամենտականները չախչախն են ման գալիս»:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 175 անգամ
Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan