Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծը» ստացել է «Ջոքեր» ֆիլմը (Տեսանյութ)
Վենետիկի ամենամյա կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանացել է Ջոկերի մասին պատմող նոր ֆիլմը։ Լիդո կղզու Կինոյի պալատում (Palazzo del Cinema) կայացած աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնի արդյունքները հայտնի են դարձել այս շաբաթ, գրում է Associated Press-ը։
Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոքերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։
Արարողության ընթացքում ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը շնորհակալություն է հայտնել Ֆենիքսին՝ ֆիլմին բերած հաջողության համար, որն իր հետ բեմ էր բարձրացել՝ «Ոսկե առյուծը» ստանալու։
«Բոլորին է հայտնի, որ ֆիլմը համատեղ ջանքերի արտադրանք է և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ նկարահանող խմբին և դերասաններին։ Բայց այս ֆիլմը չէր լինի առանց Խոակին Ֆենիքսի» ,- ասել է Ֆիլիպսը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինոփառատոնի շրջանակում «Ջոկերի» ցուցադրությունից անմիջապես հետո, այն հայտնվել է ֆավորիտների ցանկում, որին մասնակցել է 21 այլ ֆիլմեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի՝ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարող է դառնալ պատմության մեջ լավագույն կինոկոմիքսը։ Ֆիլմի «մինչպրեմիերային» վարկանիշը՝ միայն թրեյլերը դիտելով, 10 միավորից կազմել էր 9,7 միավոր:
«Մեծ մտավածություն ունեի, բայց ես միշտ սիրում եմ ասել, որ գոյություն ունի մոտիվացնող վախ և սպառնացող վախ»,- հայտնել էր Ֆենիքսը՝ Ջոքերի դերը կետելու մասին և հավելել, որ «մոտիվացնող վախն» իրեն ստիպում է ավելի ու ավելի տքնաջան աշխատել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
«Հիմա, երբ հետհայացք եմ նետում, չեմ հասկանում վախիս պատճառը»,- հայտնել էր դերասանը: