Երեկ երեկոյան տեղացած ուժգին կայծակից սատկել է 10 խոշոր եղջերավոր կենդանի
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղին հարակից տարածքում շանթահարումից սատկել է 10 խոշոր եղջերավոր կենդանի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Քարաշամբ գյուղի գյուղապետին, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և Բնապահպանության վարչությանը և ոստիկանության Նաիրիի բաժին: