Լևոն Մնացականյանի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Արցախի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
2019 թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու եւ ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ: