Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում. Հակոբ Կարապետյան (Տեսանյութ)
Փոքր քայլերով սկսում ենք նաեւ աղբի տեսակավորման գործընթացը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Երեւանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում ենք ստվարաթղթի տեսակավորումից:
Այս փուլում համայնքային մեքենան դեռ ստվարաթուղթը կհավաքվի, նախնական՝ խանութներից ու այլ տնտեսվարողներից ու կհանձնի վերամշակողին, պարզ ասած՝ մակուլատուրա: Նաեւ վճար կգանձվի, դեռ վաղ է շահույթի մասին խոսելը: Սկսում ենք Դավիթաշեն վարչական շրջանից»:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ևս 1000 աղբաման է բերվել. այս փուլում դրանք կտեղադրվեն քաղաքի բոլոր վարչական շրջաններում