Շիրակի մարզում 15 ընտանիք բնակարան գնման վկայագիր է ստացել. նրանք բնակարան պետք է գնեն մինչև դեկտեմբերի 20-ը (Տեսանյութ)
Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք, Քեթի բնակավայրերից 15 ընտանիք բնակարան գնման վկայագիր է ստացել։
Կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 75 մլն դրամ։
Ընտրվել են այն համայնքները, որտեղ շահառուների թիվը 10-ից պակաս է: Այս տարի հաշվի է առնվել շահառուի կարծիքը՝ վերցնել վկայագիրը, թե գումարը՝ ունեցած կիսակառույցն ավարտին հասցնելու համար: Բնակարան ձեռք բերելու համար շահառուները ժամանակ ունեն մինչեւ դեկտեմբերի 20-ը:
«Մենք հուսով ենք, որ ձեզ այս ընթացքում կհաջողվի լուծել բնակարանային խնդիրը»,-ասել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը: