Վրաստանի ԱԳՆ-ը մտահոգված է Չորչանա գյուղի մոտակայքում Ցխինվալի ուժայինների կողմից դիրքի տեղակայմամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղի մոտակայքում վերջին իրադարձությունների մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վրաստանի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Չորչանա գյուղի մոտակայքում Ցխինվալի ուժայինների կողմից դիրքի տեղակայմամբ եւ այսպես կոչված «սահմանի» ցուցանշանի տեղադրման կապակցությամբ եւ այսպես կոչված «դիրքի» տեղակայման հարցով աշխատանքներ է սկսել:
«Դրանք կանխամտածված գործողություններ են եւ գործընթացների միասնական շղթա, որոնք նպատակ ունեն ստիպել մեզ սկսել այսպես կոչված դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը: Սակայն այդ փորձերն ապարդյուն են: Ներքին ադմինիստրատիվ սահմանը որեւէ հստակեցման կարիք չունի: Մտահոգիչ են նաեւ օկուպացիոն ռեժիմի կողմից Ցխինվալում օկուպացիոն գծի փակումը, ինչը մարդու հիմնարար իրավունքների խախտում է, այդ թվում ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, ինչը Ցխինվալի բնակչությանը տանում է մեկուսացման ճանապարհով եւ խորացնում է առանց այդ էլ հումանիտար ծանր դրությունը: Նման քայլերը միայն ապակայունացնում են իրավիճակն ու խաթարում Վրաստանի իշխանությունների ու միջազգային հանրության խաղաղ ջանքերը:
ԱԳՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել իր միջազգային պարտավորությունները, կատարել 2008թ. օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով եւ Ժնեւյան միջազգային բանակցություններում արդյունքին ուղղված մասնակցության ճանապարհով նպաստել անվտանգության ու հումանիտար մարտահրավերների խնդիրների լուծմանը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: