Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու Volkswagen Tuareg-ի լուսարձակները
Երևանում, երեկ, սեպտեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բ.-ի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կ. Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։