ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի Պնախարարի հետ քննարկել է անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։
Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաեւ Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին։