Ճապոնիայի պատվավոր կայսրուհին կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության կենթարկվի
Ճապոնիայի պատվավոր կայսրուհի Միտիկոյին՝ ներկայիս կայսր Նարուխիտոյի մորը, շաբաթ օրն առավոտյան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության կենթարկվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Asahi-ին:
Վիրահատությունը կկատարվի վաղը, այն կտեւի 4 ժամ: Իսկ այսօր պատվավոր կայսրուհին վիրահատության համար անհրաժեշտ անալիզներ կհանձնի:
Հուլիսին Միտիկոյի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել, որը գտնվել է ամենավաղ շրջանում՝ առաջին փուլում: Վիրահատությունը կկատարվի Տոկիոյի համալսարանին առընթեր հոսպիտալում: