Պիկե․ Ես գիտեմ, որ Մեsսին կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ տեղյակ է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավորության մասին առանց խոչընդոտի հեռանալ կատալոնական թիմից։
«Այո, ես գիտեմ, որ Մեսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»։
Բոլորը գիտեն, թե Լեոն ինչքան նվիրված է «Բարսելոնային», եւ այդ կետն ինձ չի անհանգստացնում։ Նա այնքան բան է տվել ակումբին, որ վաստակել է իրավունք ընտրել իր ապագան»,- Պիկեի խոսքը մեջբերում է իսպանական elpais.com-ը։
Նմանօրինակ պայմանագրեր «Բարսելոնայի» հետ ունեցել են նաեւ թիմի նախկին խաղացողներ, իսպանական ֆուտբոլի լեգենդներ Չավին, Անդրես Ինյեստան եւ Կարլես Պույոլը։
Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգվել էր 2017 թվականին։ Այն նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ցմահ պայմանագիր։