Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի մասին տեղեկությունը փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արմինե Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: