Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նշանակվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչ
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նշանակվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
58-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Արգենտինայի առաջնության հինգ տուրից հետո «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 1 միավորով վերջին տեղում է՝ 24-րդ։
Նշենք, որ այս ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։
Մարադոնան այս տարվա հունիսին հեռացել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից։