Կանադայում սև արջը սպանել է 62 ամյա ամերիկուհուն
Կանադայում սև արջը սպանել է Մինեսոտայի բնակչուհուն, հաղորդում է FoxNews-ը:
62-ամյա Քեթրին Սթեաթ-Մյուլերը մեկնել է Կանադա՝ ծնողներին տեսակցելու: Շների հաչոց լսելով՝ կինը դուրս է եկել ավտոմեքենայից և այլևս չի վերադարձել, ծնողները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանները խուզարկել են Կանադայի և ԱՄՆ-ի սահմանից 10 մղոն հեռավորության վրա գտնվող անտառային տարածքը, որտեղ սև արջի են հայտնաբերել: Արջը գտնվել է Մյուլերի մարմնի մոտ: Ոստիկանները կրակել են արջին:
«Նման հարձակումները հազվադեպ են»,- ասել է Օնտարիոյի բնական ռեսուրսների և անտառային տնտեսության նախարարության խոսնակը:
Նախարարությունը հայտնել է, որ արջին տեղափոխել են Օնտարիոյի Գվելֆի համալսարան՝ հերձման համար: