Փիթեր Լալորը հայտարարել է, որ ինքը Մանչեսթերի հյուրանոցում պատմության մեջ ամենաթանկ գարեջուրն է խմել՝ 55 000 ֆունտ վճարելով
Փիթեր Լալորը հայտարարել է, որ ինքը Մանչեսթերի հյուրանոցում պատմության մեջ ամենաթանկ գարեջուրն է խմել։
Ենթադրվել է, որ խմիչքը 5,50 ֆունտ սթեռլինգ պետք է արժենա, սակայն երբ նա վճարել է, պարզվել է, որ ինչ-որ բան այն չէ։
Լալորը նշել է, որ առանց ակնոցի է եղել, և վճարել է քարտով։ Մատուցողուհին նրան է տվել կտրոնը, սակայն նա չի վերցրել և միայն վերջին պահին հարցրել է, թե ինչ արժեր գարեջուրը։ Մատուցողուհին սկսել է ծիծաղել՝ ասելով, որ սխալ է տեղի ունեցել, և ինքը կուղղի այն։ Փիթերը հասկացել է, որ իր հաշվից 55 000 ֆունտ ($99 983,64) են հանել։
Նրան խոստացել են ինը աշխատանքային օրվա ընթացքում գումարը վերադարձնել։ «Մինչ այդ իմ ֆինանսներում մեծ ճեղքվածք է առաջացել»,- Твиттер-ում գրել է Փիթերը։