Պակիստանում 3 տղամարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «պատվի սպանության» համար
Պակիստանում դատարանը 3 տղամարդու ցմահ ազատազրկման է դատապարտել հարսանեկան արարողության ժամանակ զվարճացած կանանց սպանելու համար, հաղորդում է AFP-ը:
Այսպես կոչված «պատվի սպանության» հերթական գործը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը 2012-ին, երբ տեղի քահանային մեղադրել են նրա համար, որ նա հրամայել է սպանել հարսանեկան տեսագրության մեջ հայտնված հյուրերին:
Շրջանային դատախազ Աթթաուլլան հայտնել է, որ 3 կին սպանվել է: Դատապարտվածների թվում են Ումար Խանը՝ սպանված կանանցից մեկի եղբայրը, եւ Սայեր Խանն ու Սաբիր Խանը՝ մյուս երկուսի հայրերը:
Տեսագրության մեջ կանայք ծափահարել են, երբ մի տղամարդ է պարել: Տղամարդիկ եւ կանայք միեւնույն սենյակում են գտնվել, ինչը հակասում է «պատվի» մասին պատրիարխալ պատկերացումներին: