Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա էր Հայաստան-Իտալիա հանդիպմանը (Լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ և մրցակցին զիջեց 1:3 հաշվով:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: