Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ...

«Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է» և այլ արտահայտոթյունների արդյունքում կարող ենք կորցնել անկախությունն ու ինքնուրույնությունը. Վազգեն Մանուկյան

Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու և Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլև Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող «Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է»  նման այլ կարգախոսներով հայտարարությունները։


- Պարոն Մանուկյան, վերջերս իշխանությունների, քաղաքական եւ հասարակության որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի օրակարգ, թե Արցախը Հայաստանի մարզ է կամ Արցախը Հայաստան է եւ այլն։ Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ ենթատեքստեր է պարունակում։

- Առաջին հայացքից այդ հայտարարությունների մեջ կա հայրենասիրական պոռթկում, բայց իրականում այդ ամենի մեջ թաքնված են շատ բարդ քաղաքական խնդիրներ ու միտումներ։ Եթե հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նիստի որոշումով, որով Արցախը դիմում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, Հայաստանի ու Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ մտնելու համար։ Հետագա քաղաքական պայքարը, Արցախյան շարժումը բարձրացնում եւ փորձում էր լուծել այդ խնդիրը։

Նույնիսկ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ու Արցախի խորհրդարանները համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման վերաբերյալ։ Առաջին Գերագույն խորհուրդն ընտրելիս 11 պատգամավոր ընտրվեց Ղարաբաղի կողմից։ Այսինքն՝ ամբողջ պրոցեսն այդ ուղղությամբ էր գնում։ Բայց այն պահից, երբ Ղարաբաղյան հարցը դարձավ միջազգային քաղաքականության խնդիր եւ միջազգային հանրությունը սկսեց զբաղվել այդ խնդրով, արդեն հասկանալի դարձավ, որ միայն պատմական փաստարկները եւ Գերագույն խորհուրդների որոշումները դեռ բավարար չեն վերամիավորման համար։ Բանն ի՞նչ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի էր ունեցել բոլոր սահմանների վերաձեւավորում։ Եվրոպական քաղաքական իրողությունները վկայում էին, որ միայն ժողովրդի կամքը դեռ բավարար չէ մի տարածքը մյուսին միացնելու համար (1975 թ․ Եվրոպայում ստորագրվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը), բայց կարող է բավարար լինել անկախություն հռչակելու համար (ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներ, ինքնորոշման իրավունք, որով նաեւ Կոսովոն հռչակեց իր անկախությունը)։ Մի խոսքով, ամբողջ Եվրոպան թաղված է այս խնդիրների մեջ։ Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, այնտեղ տեղի ունեցավ հանրաքվե, ձեւակերպվեց, որ Ղրիմը եղել է Ռուսաստանի պատմական տարածք եւ այլն, բայց ամբողջ Արեւմուտքը դեմ կանգնեց դրան ոչ միայն նրա համար, որ դեմ էր տրամադրված Ռուսաստանին, այլեւ Արեւմուտքի համար իսկապես դա շատ վտանգավոր նախադեպ էր, քանի որ կարող էր շղթայական ռեակցիա առաջացնել ամբողջ Եվրոպայում։ Եվ իսկապես նրանք շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին։

Եվ ահա, երբ Ղարաբաղյան հարցն արդեն միջազգային օրակարգում էր, ինչ-որ պահից սկսած՝ մեր կողմից այն օբյեկտիվորեն բաժանվեց երկու փուլի։ Սխեման հետեւյալն էր. առաջին փուլում, օգտվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից եւ Խորհրդային Միության սահմանադրությունից, Արցախը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակում է իր անկախությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի ինքնորոշման իրավունքով անկախություն էին ստացել տասնյակ աֆրիկյան եւ ասիական պետություններ, ինչը հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից), որից հետո, արդեն իբրեւ երկու անկախ պետություններ, Հայաստանն ու Արցախը վերամիավորվում են։ Ըստ որում՝ բնական է, որ կարեւորում էինք Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որից հետո վերամիավորումը տեղի կունենար։ Բայց եթե նույնիսկ մենք չսպասեինք միջազգային ճանաչմանը, սկզբում կարող էինք ինքներս ճանաչել Արցախի անկախությունը, պայմանագիր կնքել, որից հետո վերամիավորման հարցը դնել, որը նախ պետք է որոշեր Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, ապա Հայաստանը իր խորհրդարանի միջոցով համաձայնություն տար։

Այսինքն՝ դա մի սխեմա էր, որը, ինչպես հետագայում պարզվեց, հարմար էր ոչ միայն միջազգային հանրությանը հասկանալի լինելու եւ միջազգային օրենքներին համապատասխանելու առումով, այլեւ պրակտիկ մեծ օգուտներ բերեց մեզ։ Ասեմ՝ ինչու։ Ե՛վ մեր երկրի երեք նախագահները, եւ՛ միջազգային հանրությունը, անկախ նրանից, թե Արցախն ինչ մասնակցություն ուներ բանակցություններին, հասկանում էին, որ առանց Արցախի եւ Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Այս առումով միջազգային հանրությանը ձեռնտու կլիներ, եթե Ղարաբաղն ինչ-որ իմաստով կորցներ իր ինքնուրույնությունը, որպեսզի, իրենց կարծիքով, Հայաստանի միջոցով կարողանային «հարցը լուծել»։ Դա բավականին կարեւորում էին հատկապես ամերիկացիները։ Հիշում եմ, երբ 1997 թվականին ես Վաշինգտոնում էի եւ հանդիպում էի տարբեր սենատորների հետ, այդ թվում եւ ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, վերջինս ինձ ասաց․ «Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղն է խոչընդոտը, իսկ Հայաստանին մենք կկարողանանք համոզել»։ Դե դա իր կարծիքն էր։ ԱՄՆ-ում նաեւ հետաքրքրվում էին, թե Ղարաբաղում ովքե՛ր են «խոչընդոտում հարցի լուծմանը»։ Արցախի ղեկավարության անուններ էին տալիս։ Դա շատ բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը։ Իրենք Իրաքի դեմ պատերազմ էին մղում, բայց պատերազմի թիրախը Սադամ Հուսեինն էր, Սիրիայում՝ Ասադը, Լիբիայում՝ Քադաֆին։

Ռուսաստանի հետ հակադրվելիս կարեւորում են Պուտինի անձը եւ այլն։ Այսինքն՝ ամերիկյան քաղաքականությունը միշտ անձնավորում է քաղաքական ուղղությունը եւ գտնում, որ տվյալ մարդուն հաղթելով՝ կարելի է լուծել խնդիրը։ Այս առումով շատ-շատերը կուզենային Ղարաբաղի ինքնուրույնությունը խեղճացնել, որպեսզի հնարավոր լիներ «հարցը լուծել»։ Եվ հիմա ակամայից մենք տեսնում ենք, որ նման մի պրոցես է գնում։ Իհարկե, Արցախը մեծ կախման մեջ է Հայաստանից թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական եւ թե՛ այլ առումներով։ Այդ կախվածությունը ձեւակերպված է գրավոր պայմանագրերով կամ ավանդական պայմանավորվածություններով։ Հիմա երբեմն տարբեր հարթակներից, տարբեր անձանց կողմից սպառնալիքներ են հնչում, որ եթե էդպես է, մենք չենք աջակցի Արցախին, է՛ս չենք անի, է՛ն չենք անի։ Դա ոչ միայն ազգային անբարոյականություն է, այլեւ ավելին՝ լրջորեն վնասում է մեր անվտանգությունը։

Բոլորս գիտենք, որ եթե Հայաստանը չաջակցի Արցախին, Արցախը չի դիմանա։ Չդիմանա Արցախը՝ չի դիմանա նաեւ Հայաստանը։ Տեսեք, թե այսօր մեր հակառակորդներն ինչ են ասում․ նրանք խոսում են ոչ միայն Ղարաբաղի մասին, նրանք խոսում են Երեւանի, Զանգեզուրի եւ ամբողջ Հայաստանի մասին։ Այսինքն՝ պահպանելու համար մեր անվտանգությունը եւ ներկա կարգավիճակը, պետք է նույն ձեւով շարունակենք Արցախին աջակցել։ Արցախում շատ ներքին հարցեր կան, որոնց, ըստ պայմանավորվածության, Հայաստանն իրավունք ունի միջամտելու եւ միջամտում է։ Բայց կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ։

Նորից եմ կրկնում՝ չի բացառվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, եւ Արցախը հանրաքվեի միջոցով ու Հայաստանի խորհրդարանի համաձայնությամբ կվերամիավորվի Հայաստանին։ Չնայած կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում Արցախը չի դառնա ուղղակի Հայաստանի մարզ, այլ կունենա շատ ավելի բարձր կարգավիճակ, քան ունեն մեր մարզերը։ Բայց այս պահին Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու եւ Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

դիտվել է 924 անգամ
Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan