Արտակարգ պատահար Երևանի դպրոցներից մեկում. Պահակը 6-ամյա երեխային դպրոցից դուրս հանելու նպատակով գցել է նրան հատակին և քարշ տվել
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի դպրոցներից մեկում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին եւ քարշ տվել, ինչի հետեւանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են դպրոցի պահակ Ռազմիկ Դ.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: