Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում գրել է, իսկ Իվանյանը՝ ոչ
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Թե ի՞նչն է եղել դիմում գրելու պատճառը հայտնի չէ:
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Տևական լռությունից հետո Քննաչական կոմիտեն Հայկական Ժամանակի հետ զրույցում հերքել է Իվանյանի ազատման վերաբերյալ տեղեկությունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարկել, որով ըստ կայքի՝ պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը:
Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը:
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել:
Մինչ այդ Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ ՀՀ Քննչական կոմիտեից հաստատում են՝ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: