Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուստավո Մատոսասը հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ աշխատանքն ազգային թիմի հետ ձանձրալի է
Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուստավո Մատոսասը հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ աշխատանքն ազգային թիմի հետ ձանձրալի է։
«Չէի պատկերացնում, որ ազգային հավաքականում աշխատանքն այսքան ձանձրալի է։ Ամեն օր չեմ հանդիպում ֆուտբոլիստների հետ, չեմ զգում արդյունավետություն։ Երբեմն, տպավորություն է, որ մշտական արձակուրդում եմ։ Երկու ամիսը մեկ եմ հանդիպում ֆուտբոլիստների հետ։ Չկա ամենօրյա աշխատանք։ Ստիպված ժամանակս անցկացնում են ֆիլմեր դիտելով եւ տեսախաղեր խաղալով»,- Գուստավոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Մարզիչը Կոստա Ռիկայի հավաքականը գլխավորում է 2018թ․ հոկտեմբերի։ Նրա ղեկավարությամբ թիմը դուրս եկավ ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
52-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Ուրուգվայի, Պերուի, Մեքսիկայի, Պարագվայի եւ Սաուդյան Արաբիայի ակումբներում։