Գևորգ Ղազարյան․ Մենք ոչ մեկի առջև ծնկի չենք գալիս, մենք Հայաստանն ենք (լուսանկար)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լիմասոլի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղին։
«Մենք ոչ մեկի առջեւ ծնկի չենք գալիս, մենք Հայաստանն ենք»,- գրել է Գեւորգ Ղազարյանը։
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։