Մահացել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն (1994, 2002), «Ռոմայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կաֆուի որդին
Մահացել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն (1994, 2002), «Ռոմայի» եւ «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կաֆուի որդին։ 30-ամյա Դանիլոն սրտի նոպա է ունեցել ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս։ Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է, հաղորդում է Globo Esporte-ն։
Դանիլոյի մահվան մասին լուրը հաստատել է նաեւ Բրազիլիայի հավաքականում Կաֆուի նախկին թիմակից Պաուլո Սերժիոն։
Կաֆուն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը աշխարհի երեք առաջնություններում անընդմեջ հանդես է եկել եզրափակիչում (1994, 1998, 2002)։