ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին, «Ագուլիս» ռեստորանի մոտ
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 4-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ Վ.) եւ «Mercedes C-Class» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները փակել են «Mercedes E-Class» մանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ Կիմիկ Վ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: