Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումների ամբողջ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում ընդհանուր միջոցառման հյուրերից, եւ ավելին` մյուս պաշտոնյաների հետ կանգնած չէր հարթակին:
Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարթակին կանգնած էին նույն ոլորտից երկու ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը: Սակայն սա միակ տարօրինակ հանգամանքը չէր. նա ոչ միայն մեկուսացած էր իրեն պահում, այլև միջոցառումից անմիջապես հետո հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին և մյուս պաշտոնյաների հետ չմնալով հյուրասիրությանը:
Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նրան փոխելու մտադրությունների շուրջ խոսակցությունները, որոնք ոչ մի կերպ դեռ չեն հաստատվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: