Facebook-ը շուտով նոր ֆունկցիա կգործարկի
Facebook-ը շուտով նոր ֆունկցիա կգործարկի, որի օգնությամբ բոլոր օգտատերերը կկարողանան արգելել լուսանկարների վրա իրենց դեմքերի ճանաչումը: Այս մասին ասվում է Facebook-ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ նոր օգտատերերի համար տվյալ ֆունկցիան սկզբնապես անջատված կլինի: Հետագայում այն հնարավոր կլինի միացնել ցանկացած պահի: Սոցցանցը հստակեցրել է, որ որոշ հաշիվների համար տվյալ ֆունկցիան հասանելի է 2017թ.-ից: Երեքշաբթի օրվանից այն հասանելի կլինի բոլորի համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր օգտատերերի համար հասանելի կլինեն դեմքերի ճանաչման հետ կապված այլ կարգավորումներ, այդ թվում այն ֆունկցիան, երբ օգտատիրոջը ծանուցում են, որ նա պատկերված է ինչ-որ լուսանկարի վրա, սակայն դրա վրա այլ օգտատեր է պատկերված:
Ընկերությանն ավելի վաղ բազմիցս քննադատել են օգտատերերի տվյալները հավաքելու եւ պահելու համար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բազմիցս խոստացել է, որ սոցցանցն ավելի զգույշ կվարվի անձնական ինֆորմացիայի հետ: