Ազգային ժողովում սկսվել են ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները. Լենա Նազարյան
Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. եւ՛ արտախորհրդարանական ուժերի, եւ՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,–նշել է նա: