20-ամյա ռուս չեմպիոնուհին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Բիյսկի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել 20-ամյա ռուս չեմպիոնուհի Տատյանա Անդրեևային իրեն բռաբարած անձի սպանության համար: Տատյանա Անդրեևան հանդիսանում է ուժամարտ սպորտաձևի պատանեկան առաջնության չեմպիոնուհին: 20-ամյա ամբաստանյալը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Բացի այդ, նա պետք է վճարի մահացածի մորը 700 հազար ռուբլի տուգանք:
2012 թ. օգոստոսին Տատյանա Անդրեևան իր ծանոթի հետ հյուրանոցում ալկոհոլի մեծ չափաբաժին ընդունելուց հետո, հարբած վիճակում, դանակահարել է նրան և փախչել դեպքի վայրից: Ավելի ուշ, նա հայտնել էր, որ ընկերը փորձել էր բռնաբարել իրեն: Սակայն դատարանը մեղավոր է ճանաչել Անդրեևային: