Իտալական «Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել Ալեքսանդր Կոլարովին
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս, «Ռոման» առաջարկում է երկարաձգել այն մինչեւ 2021 թվականը, եւս մեկ տարով հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։
Սակայն իտալական ակումբը մտադիր է Կոլարովի տարեկան աշխատավարձը 3 միլիոն եվրոյից դարձնել 2 միլիոն եվրո, սահմանել նաեւ հնարավոր բոնուսներ։
Ալեքսանդր Կոլարովն առաջարկ ունի Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Սերբիայի հավաքականի ավագը 2017-ին է տեղափոխվել «Ռոմա» անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։