Հայկ Մարությանը ցչանկացավ պարզաբանել միջադեպը կապված՝ սոցիալական ցանցերում մեծ քննադատության ալիք առաջացրած հրապարակման հետ (Տեսանյութ)
Բոլոր հարցերին կպատասխանեմ ավագանու նիստից հետո։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ասաց Հայկ Մարությանը՝ խուսափելով լրագրողների այն հարցից՝ արդյոք ինքը կողմ է, որ իրեն զինվորը պատիվ է տալիս. «Ամենայն հարգանքով, բոլորիդ ամսի 10-ին հրավիրում եմ մեր ավագանու նիստին, դրանից հետո մանրամասն բոլոր հարցերին կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության տոնի կապակցությամբ քաղաքապետը գնացել էր առաջնագիծ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Հայկ Մարությանը և տեղադրել լուսանկարներ, որտեղ երևում է, որ զինվորը զինվորական պատիվ է տալիս իրեն։ Նշենք, որ դա սոցիալական ցանցերում մեծ քննադատության ալիք էր բարձրացրել։
Հիշեցնենք այդ գրառումը՝