Հայտնի է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը
Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմման աշխատանքային խումբը, որի մեջ մտնում են լրագրողներ ակտիվիստներ, կազմել է երկրում քաղբանտարկյալների հերթական ցանկը։ Դրանում ներառված է 119 անուն։ Քաղբանտարկյալների բաշխումը հետևյալն է․
Լրագրողներ և բլոգերներ – 5 բանտարկյալ,
Իրավապաշտպան – 1 բանտարկյալ,
Քաղաքական և հասարակական գործիչներ – 7 բանտարկյալ,
Հավատքի (կրոնական) գործիչներ – 47 բանտարկյալ,
Գյանջայի դեպքերի մասնակիցներ – 52 բանտարկյալ,
այլ -7 բանտարկյալ։
Եվս 11 բանտարկյալի կարգավիճակի մասին քննարկումները դեռ շարունակվում են, և այս 11-ը նույնպես Գյանջայի դեպքերի մասնակիցներ են։