Վենեսուելայի նախագահը հայտնել է Կոլումբիայի սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին
Վենեսուելայի զինված ուժերը զովարժություններ են անկացնելու Կոլումբիայի սահմանին: Այս մասին հայտնել է Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես որոշում եմ ընդունել սեպտեմբերի 10-28-ը զորավարժություններ անցկացնել ամբողջ արեւմտյան սահմանի երկայնքով»,- ասել է նա ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Twitter-ով:
Մադուրոն նաեւ կարգադրել է ուժեղացնել Կոլումբիայի սահմանին վերահսկողությունը եւ հայտարարել Կոլումբիայի կողմից Վենեսեւելայի դեմ ագրեսիայի վտանգի պատճառով սպառնալիքի նարնջագույն մակարդակ:
Անցյալ շաբաթ Կոլումբիայի իշխանությունները Վենեսուելայի կառավարությանը մեղադրել էին ձախ արմատական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման նախկին ապստամբներին ապաստան եւ օգնություն տրամադրելու համար. խմբավորումը հայտարարել է զինված պայքարին վերադառնալու մասին: Կարակասն իր հերթին Բոգոտային մեղադրել էր ահաբեկիչներին թաքցնելու մեջ, որոնք Վենեսուելայում պայթյուններ էին կազմակերպել: