Կարո Փայլանը Դիարբեքիրում մասնակցել է քաղաքապետարանի միջոցներով վերականգնված պատմական փողոցի բացմանը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Դիարբեքիրում մասնակցել է քաղաքապետարանի միջոցներով վերականգնված պատմական փողոցի բացմանը։
Կարո Փայլանը այս կապակցությանբ Twitter–ի իր էջում գրառում է կատարել. «Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանը պատմությանը հարգանքի տուրք է մատուցել եւ ցույց տվել, թե ինչպես են վերակենդանացնում պատմական փողոցները։
Թող Շրջակա միջավայրի նախարարը գա եւ տեսնի, ու հրաժարվի բետոնե շինություններով շենքերից»։