Բրիտանացի դեռահասը տեսողությունը եւ լսողությունը կորցրեց «ֆասթֆուդի» դիետայի պատճառով
Մեծ Բրիտանիայում դեռահասը զրկվեց տեսողությունից եւ լսողությունից այն բանից հետո, երբ տասը տարի հատուկ սննդակարգի էր հետեւում, տեղեկացնում է Independent-ը։
7 տարեկանում տղայի մոտ ախտորոշել են ընտրովի սննդի խանգարում, քանի որ նա հրաժարվում էր բանջարեղենից եւ մրգերից՝ դրանց «տեքստուրայի» պատճառով։ Հաջորդ տարիների ընթացքում նա համաձայնում էր ուտել միայն չիփսեր, երշիկեղեն եւ սպիտակ հաց։
Չնայած առողջական վատ վիճակին՝ բրիտանացին չկարողացավ փոխել սննդակարգը, բայց հիմա բժիշկների հսկողության տակ է եւ ընդունում է սննդային հավելումներ՝ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությամբ։