Ամերիկյան Թենեսի նահանգի Սուրբ Էդվարդ տարրական դպրոցի աշակերտներն այլևս չեն կարող գրադարանից վերցնել գրքեր Հարի Փոթերի մասին
Ամերիկյան Թենեսի նահանգի Սուրբ Էդվարդ տարրական դպրոցի աշակերտներն այլևս չեն կարող գրադարանից վերցնել գրքեր Հարի Փոթերի մասին։ Հաստատության ղեկավարությունը դրանցում «իսկական անեծքներ եւ հմայություններ» է գտել, որոնց օգնությամբ կարելի է կանչել «չար ոգիներին», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Բոլոր յոթ գրքերը պատանի հրաշագործի արկածների մասին գրադարանից որոշել է հանել տալ վերապատվելի Դեն Ռիհիլը։
«Այդ գրքերում մագիան մատուցում են ե՛ւ որպես բարիք, ե՛ւ որպես չարիք, դա ճիշտ չէ, դա խորամանկ սուտ է։ Անեծքներն ու հմայություններն այդ գրքերում իսկական են, դրանք մարդու կողմից արտաբերվելիս կարող են կանչել չար ոգիներին»,- Tennessean թերթը մեջբերում է հոգեւոր հովվի էլեկտրոնային հաղորդագրությունը։
Ռիհիլը նշում է, որ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ եւ Իտալիայի էկզորցիստների հետ, որոնք խորհուրդ են տվել հանել գրքերը գրադարանից։
Ապրիլին լեհական Գդանսկ քաղաքում հոգեւորականները կոստյոլի առջեւ այրել են Հարի Փոթերի, վամպիրների եւ «Մնթշաղների» շարքի, ինչպես նաեւ «Հնագույն բժշկության եւ մագիայի գաղտնիքների» փոխակերպվուկների մասին գրքերը։ Ավելի ուշ կազմակերպիչը ներողություն է խնդրել գրքերն այրելու համար։