Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 10-րդ անգամ արժանացել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 10-րդ անգամ արժանացել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։
34-ամյա Ռոնալդուն անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, Պորտուգալիայի հավաքականի հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի Ազգերի գավաթը։