Ծեծկռտուք Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում
Արցախում, սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 37-ամյա Ս. Գ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 20:40-ի սահմաններում Նոր Մարաղա գյուղում իրեն ծեծի են ենթարկել նույն շրջանի բնակիչներ 36-ամյա Վ. Կ-ն, 38-ամյա Մ. Կ-ն և 31-ամյա Ն. Կ-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում Նոր Մարաղա գյուղում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ս. Գ-ի, իսկ մյուս կողմից Վ. Կ-ի , Մ. Կ-ի և Ն. Կ-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ս. Գ-ին, այդ ընթացքում վիճաբանությանը հանդարտեցնելու նպատակով միջամտել է նույն շրջանի բնակիչ, 26-ամյա Ս. Վ-ն, ում նույնպես ծեծի են ենթարկել:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: