Նիկոլ Փաշինյան․ Գյումրիում կկառուցվի այսպիսի հոյակերտ մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի պատվին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով ներկայացրել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նախագիծը։
«Գյումրիում կկառուցվի ահա այսպիսի հոյակերտ մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին:
Ներսում կլինի նաեւ 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի մրցումներ անցկացնելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: