Նոր Զելանդիայում մեծ դելֆիններն անհետացման վտանգի առջև են հայտնվել, մեղավորը զբոսաշրջիկներն են
Բնության պահպանության նորզելանդական դեպարտամենտը տեղեկացրել է, որ մարդկանց հետ չափից ավելի սերտ շփումը խանգարում է դելֆիններին ապրել իրենց սովորական կյանքով, հաղորդում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Lonely Planet-ին։
Դա հանգեցնում է ծովի բնակիչների պոպուլյացիայի նվազմանը։ Մեծ դելֆինները շատ մարդամոտ են և իրենք են լողում մարդկանց ընդառաջ։ Բազմաթիվ զբոսաշրջիկները շեղում են նրանց, երբ նրանք կեր չեն որոնում իրենց և ձագերին կերակրելու համար, տեղեկացրել են մասնագետները։ Մարդիկ անգամ խանգարում են նրանց քնել։
Ծոց վերադարձող դելֆինների թիվը վերջին 20 տարում կրճատվել է՝ 270-ից հասնելով 31-ի։ Նոր Զելանդիայում մեծ դելֆիններն անհետացման վտանգի առջև են հայտնվել։
Իշխանությունները նշել են, որ արգելքը վերաբերում է տուրօպերատորներին, որոնք ճանապարհորդություններ են կազմակերպում Կղզիների ծոցում։